Ես հասկացել եմ, թե ինչու մեր օրերում աղջիկները չեն սիրահարվում կամ սիրահարվում են հազվադեպ։ Իսկ պատճառը հետևյալն ա.
Հայտնի ա, որ տղաները սիրում են աչքերով, իսկ աղջիկները` ականջներով, բայց մեր աղջիկներն ամբողջ օրը քայլում են ականջակալներով, որոնցում հնչում ա բարձր երաժշտություն։
Հետևաբար ականջները զբաղված են լինում բոլորովին այլ գործով, այն է` երաժշտություն ընկալելով, հետևաբար, աղջիկը, որը պետք է սիրեր այդ ականջներով, ինքնամոռաց երաժշտություն է լսում ու չի կարողանում սիրել. այլ կերպ ասած, ականջները չեն կատարում այն գործառույթը, որը պետք է կատարեին։
Հետևաբար, ականջակալներն այսօր սիրո ամենամեծ թշնամին են, որոնք բերում են նաև ծնելիության նվազման և արտագաղթի, քանի որ ականջակալների պատճառով միայնակ մնացած աղջիկը սկսում է օտար ափերում փնտրել յուր երջանկությունը, բայց արդեն առանց ականջակալների և գտնում է ու մնում այնտեղ ու չի վերադառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել