Հայկական նորաձևության օր Մոսկվայում: 2015թ նոյեմբերի 27-ին Մոսկվաի «Lookin Rooms» համալիրում առաջին անգամ տեղի կունենա հայկական նորաձևության օր: Տոնի կազմակերպիչը ՌԴ ում բնակվող մեր հայրենակցուհի հաղորդավարուհի Նաիրա Նիազյանն ու ընկերներն են՝ Անյան, Լիանան, Ցողինեն,Աղասին և այլք:

Միջոցառման շրջանակներում հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն հայազգի 7 մոդելավորողների հագուստների հավաքածուները՝ամենօրյայից մինչև կուտյուրային: «armFASHIONday» ` միջոցառման խորագիրն է, մասնակցում են ինչպես ռուսաստանյան նորաձևության լայն շրջանակներին հայտնի մոդելավորողներ՝ Նարինե Հարությունյանը՝ «NARNY», Անի Մանուկյանը՝ «Ani Manoukian»,ինչպես նաև սկսնակ, բայց տաղանդավոր հայուհիներ՝ Արաքսիա Վիտա՝«Araksia Vita» Արմինա Գոմցյան`«A.Գreeg», Րեգինա Ակոպովա ՝«Regina Akopova»,Աննա Մուրադյան`«Amurstyle», որոնց առաջ, համոզված ենք, կբացվեն նորաձևության՝ շքեղ և միևնույն ժամանակ բարդ աշխարհի դռները: Հայաստանից մոսկովյան նորաձևության տոնին կմասնակցի դիզայներ Արտյոմ Սյուննեցին՝«Artem Syuneci»:

Երեկոյի երկրորդ հատվածում հյուրերին սպասում է համերգային ծրագիր էստրադային հայտնի կատարողների մասնակցությամբ:
Իսկ ինչպես ծնվեց միտքը.
Նաիրան հաճախակի է տարբեր հաղորդումների շրջանակներում կրում վերոնշյալ հայ դիզայներների հագուստները, ինչպես նաև մասնակցում բազում ֆոտոշարքերի ՝որպես ֆոտոմոդել: Եվ միտք առաջացավ (փոխեք միքիչ) նրանց բոլորին ներկայացնել մոսկվաբնակ հայ հանրության ուշադրությանը մասշտաբային միջոցառման շրջանակներում, ինչպիսին նոյեմբերի 27-ին կայանալիք «armFASHIONday»:
Միջոցառումն իր նախապատրաստական փուլում հասցրել է մի շարք ռուսաստանյան անվանի պարբերականների և նորաձևության աշխարհում հայտնի անձանց ուշադրությանն արժանանալ, որոնք ցանկություն են հայտնել ներկա գտնվել և լուսաբանել «armFASHIONday»:Սիրով հրավիրում ենք մոսկվաբնակ մեր հայրենակիցներին մասնակցելու աշնանային՝ հայկական երանգներով հագեցած գեղեցիկ երեկոյին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել