Երբեմն մեր ճակատագիրը, չցանկանալով կյանքի նոր սցենարներ գրել մեր համար, պարզապես արտագրում է հները. իրադարձությունները, որոնք եղել են մեր նախնիների հետ, կրկնվում են մեզ հատ։ Վալենտինա Կապուանոն իր վրա է զգացել դա։

Արթնանալով մի օր 2012 թվականին՝ 30-ամյա աղջիկը սկսեց ուրախությամբ իր ուղեբեռը հավաքել, որովհետև նա պատրաստվում էր ծովային կրուիզի մեկնել շքեղ լայներով։ Նույն բանն անում էր նրա տատիկ Մարիա Բազիլիկոն 1912 թվականին, այսինքն՝ ուղիղ 100 տարի առաջ։ Նրանց անհաղթելի թվացող ջրային պալատները կանգնած էին նավահանգստում ու սպասում էին իրենց ուղևորներին։

 

100 տարվա տարբերությամբ բարձրանալով տախտակամած՝ երկու աղջիկներն էլ իրենց եղբայրների հետ հիանում էին նավի հսկայական չափերով, իսկ դրանց գեղեցկությունն ու շքեղությունն անհավանական էին թվում։ Հենց այսպիսի շքեղ ապարտամենտներ էլ նրանք պատկերացնում էին իրենց երազանքներում, երբ երազում էին արքայադուստրեր ու արքայազններ լինելու մասին, ու նրանց երազանքները կարծես թե ի կատար էին ածվում։ Ամեն ինչ այնքան հրաշալի էր թվում, որ դժվար էր հավատալ, որ դա իրական է։

Եկավ ծով դուրս գալու պահը, և, ավանդույթի համաձայն, նավի վրա պետք է շամպայնի շիշ ջարդեին, ինչն իբր հաջողություն է բերում։ Բայց որքան էլ փորձում էին նավապետի օգնականները, երկու դեպքում էլ շշերը չկոտրվեցին ո՛չ 1912 թվականին, ո՛չ էլ 2012 թվականին։ Սակայն նավերի անձնակազմերը չմտահոգվեցին ու չտրվեցին սնահավատությանը և սկսեցին ծով դուրս գալուն նախապատրաստվել, իսկ նավապետերը, կանգնելով ղեկի առջև, սկսեցին «Տիտանիկի» (1912թ.-ին) և «Կոստա Կոնկորդիայի» (2012թ.-ին) վերջին նավարկությունը։

Գիշերը Մարիան ու Վալենտինան վեր թռան՝ զգալով ուժգին հարված նավին։ Նրանք լսեցին ճիչեր ու աղաղակ և, չհասկանալով, թե ինչ է կատարվում, դուրս վազեցին իրենց նավախցերից, որտեղ խառնվեցին խուճապահար ամբոխի հետ։

Մարիան ու Վալենտինան սկսեցին փնտրել իրենց եղբայրներին։ Երկու նավերն էլ այդ պահին արդեն սկսել էին ուժեղ թեքվել, ու գնալով բարդանում էր ճիշտ սենյակներին հասնել։

Տախտակամածի վրա կանգնած մարդիկ չէին կարողանում պահել իրենց և ջուրն էին ընկնում։ Նավերը շրջվում էին ու խորտակվում։ Մարիան աղոթում էր իր կյանքի համար։ Վալենտինան, չհավատալով կատարվածին, սարսափով հիշում էր, որ իր տատն էլ է անցել այդ ամենի միջով։ Նա պատկերացնում էր, թե ինչպես են իր մահվան մասին մի քանի չոր տող գրելու ինչ-որ իտալական թերթում, և սարսափով գիտակցում էր, որ անցյալն ու ներկան միախառնվել են իրար այդ պահին։ Նա խոստովանում է, որ իր մարմնով սարսուռ է անցնում, ու սիրտը սկսում է արագ բաբախել ամեն անգամ, երբ հիշում է այդ պահը։

Ակամայից ականատես լինելով տասնյակ մարդկանց մահերի՝ երկու աղջիկներին էլ բախտ վիճակվեց հայտնվել փրկիչ նավակների վրա, ու նրանք ողջ մնացին։ Անհավանական է թվում, բայց հարյուր տարվա տարբերությամբ գրեթե նույն կերպ կրկնվեցին իրադարձություններ, որոնք իրենց տիրույթի մեջ ներառեցին հարազատ տատիկի ու թոռան։

Հայտնվելով ցամաքի վրա՝ Վալենտինան գրկեց իր եղբորը. ի տարբերություն իր տատիկի, ով կորցրել էր եղբորը մեկընդմիշտ, երբ «Տիտանիկն» էր խորտակվել, նա բախտավոր էր։

Նման զուգադիպություններից հետո ակամայից հավատում ես գերբնական ուժերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել