19f9031da462d245e4302fbd7fa7dԴորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգը կրկին հայտարարել է, որ ցանկանում է խաղալ Իսպանիայի առաջնությունում:

«Դորտմունդյան ակումբի հետ մինչև 2020 թվականը ժամկետով պայմանագիր եմ ստորագրել: Բայց իրականությունն այն է, որ ես ցանկանում եմ խաղալ Իսպանիայում: Պապիկս մահացել է մեկ տարի առաջ: Ես խոստացել եմ նրան, որ կգա ժամանակը, և ես հանդես կգամ Իսպանիայի առաջնության թիմերից մեկում: Նա «Ռեալ»-ի երկրպագու էր:

Յուրաքանչյուրը մտածում էր, որ Օբամեյանգը միայն արագավազ ֆուտբոլիստ է: Բայց ես ցանկանում եմ լավագույններից մեկը լինել: Կշարունակեմ բարելավել խաղային որակներս»,- Telefoot-ը մեջբերում է Օբամեյանգի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել