Ladynews.am-ը գրում է.

Գեղեցկության արդյունաբերության մասնագետների կողմից ստեղծված ամենաբազմազան միջոցների թվում առանձնահատուկ տեղ են գրավում շրթունքների համար նախատեսված ուրվագծային մատիտները։

Գոյություն ունեն դրանց հարյուրավոր երանգներ՝ թափանցիկներից, որոնք կանխում են փայլի լղոզվելը, մինչև վառ՝ շրթներիկի գույնի հետ համապատասխանող կամ ներդաշնակող։ Դրանք հենց այնպես չէ, որ ստեղծվել են։

Շրթունքների ազդեցիկ, հստակ ուրցագիծը բոբոքում է երևակայությունը և իրեն է ձգում հիացական հայացքները։ Աակայն շատ կանանց մոտ բնական ուրվագծերն անհարթ են և ոչ հստակ, իսկ տարիքի հետ իրավիճակն ավելի է վատանում։ 

600x580

Մատիտով շուրթերի ճիշտ ուրվագծումը բոլորովին էլ բարդ գործ չէ

Սկզբում ողջ դեմքին քսեք (այդ թվում՝ շրթունքներին) դիմահարդարման համար նախատեղված հիմք կամ տոնային կրեմ։

Անհրաժեշտ երանգի ուրվագծային մատիտը տաքացեք ափերի մեջ և ընդգծեք վերին շրթունքի V-աձև գիծը։

Այնուհետև կարելի է շարժվել հետևյալ երկու եղանակով․ երկարացնել գիծը մինչև անկյունները և անցնել ներիքևի շրթունքին՝ շարժվելով ծայրից դեպի կենտրոն (ինչպես նշված է ներքևի նկարում), կամ ընգծել ներքևի շրթունքի միջնամասը, իսկ անկյունները ներկել վերջում։

Այստեղ ամեն ինչ ճաշակից է կախված, սակայն սկսնակների համար երկրորդ տարբերակն ավելի դյուրին է։ Եթե գծերը ոչ մի կերպ հավասար չեն ստացվում, կարելի է դրանց ուղղությունը նախապես նշել կետիկներով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել