Իրանի մայրաքաղաք Թեհրանում բացված «KFC» ամերիկյան արագ սննդի ցանցի առաջին և միակ օբյեկտն ընդամենը 24 ժամ է գործել. բացվել է նոյեմբերի 2-ին, փակվել 3-ին: «KFC Halal»-ի բացումը մեծ արձագանք է գտել Թեհրանի բնակչության շրջանում, աշխատանքային միակ օրն աչքի է ընկել այցելուների հոծ հերթերով և բազմաթիվ սելֆիներով...
Գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ պաշտոնական մեկնաբանության մեջ նշվում է, որ հաստատությունը փակվել է անորոշ ժամկետով, իսկ որպես պատճառ այն, որ KFC-ի ֆիրմային ձևավորումը հիշեցնում է ԱՄՆ-ի դրոշը, ինչը բնութագրվում է որպես ամերիկյան կործանարար ազդեցություն իրանական մշակույթի վրա:
Կից նյութն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



