Ամանորյա տոների կապակցությամբ «Յունիբանկը» «Զիգզագ» ընկերության հետ համատեղ հայտարարում է նոր ակցիայի մեկնարկման մասին, որի շրջանակներում կարելի է ձեռք բերել կենցաղային տեխնիկա առավելագույն մատչելի պայմաններով` կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%: Վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Բացի դա` գնումներ կատարելիս հաճախորդներին տրամադրվում են 7-10% զեղչեր: Ակցիան կգործի մինչև 2012թ.-ի դեկտեմբերի 31-ը:
«0%,0%,0%+» վարկը կարելի է ձևակերպել «Յունիբանկի» ցանկացած մասնաճյուղում` ներկայացնելով փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Եթե վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի և աշխատավարձի վերաբերյալ:
Հաճախորդների սպասարկման հարմարավետության բարձրացման նպատակով, «Dalma Garden Mall» առևտրի կենտրոնում բացված «Զիգզագ Մեգասթոր»-ում բանկը տեղադրել է նաև պրոմո կետ` ապառիկը տեղում ձևակերպելու համար: Ընդ որում, պրոմո-կետը հաճախորդներին սպասարկում է նաև շաբաթ և կիրակի օրերին:
«Յունիբանկի» կողմից առաջարկվող շահավետ պայմանները բարձրացնում են սպառողական վարկավորման հասանելիության մակարդակը բնակչության լայն շրջանակների համար: Բանկի ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց թիվն անընդհատ աճում է, ինչի շնորհիվ սպառողական վարկավորման ծավալով «Յունիբանկը» Հայաստանի բանկային համակարգի առաջատար հնգյակում է:
«Յունիբանկի» «0%,0%,0%+» վարկատեսակի պայմաններին կարելի է ծանոթանալ «Սպառողական վարկեր» բաժնում կամ դիմել բանկի թեժ հեռախոսակապի կենտրոն (+37410) 59 55 55 հեռախոսահամարով: