Հայաստանում պետական չինովնիկներին սպասարկող ավտոմեքենաների թիվը 1072 է, Մեծ Բրիտանիայում՝ 190, Դանիայում` 23։
ՀՀ պետական բյուջեն 2.3 միլիարդ դոլար է, բնակչությունը՝ 3 միլիոն մարդ, ծառայողական մեքենաների թիվը` 1072: Դանիայի բնակչությունը 5.6 միլիոն է, բյուջեն` 335 միլիարդ դոլար, ծառայողական մեքենաների թիվը` 23: Մեծ Բրիտանիայի բնակչության թիվը 65 միլիոն է, բյուջեն՝ 2.7 տրիլիոն դոլար, ծառայողական մեքենաների թիվը՝ 190:
Այսպիսով բացարձակ թվով Հայաստանում ծառայողական մեքենաների թիվը 46.6 անգամ գերազանցում է Դանիայի և 5.6 անգամ Մեծ բրիտանիայի ցուցանիշին: Բնակչության մեկ շնչի հաշվով Հայաստանում ծառայողական մեքենաների թիվը 510 անգամ գերազանցում է Մեծ Բրիտանիայի և 892 անգամ գերազանցում է Դանիայի ցուցանիշը: Պետական բյուջեների համադրելի ծախսերի տեսանկյունից մենք ծառայողական մեքենաների ձեռք բերման վրա ծախսում ենք 6 հազար 640 անգամ ավելի շատ գումար, քան մեծբրիտանացիները և մոտ 7 հազար անգամ ավելի շատ, քան դանիացիները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/903248786432984
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել