Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 9-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ին կբարձրանա 1-3 աստիճանով, 7-9-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ արագությամբ:
Երևանում նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Նոյեմբերի 5-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +15 աստիճան, նոյեմբերի 6-ին` +16, նոյեմբերի 7-ին` +14, նոյեմբերի 8-ին` +13, նոյեմբերի 9-ին` +9 աստիճան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



