Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայում վթարի է ենթարկվել բեռնատար ինքնաթիռ, հայտնում է РИА Новости-ն։ Այն կործանվել է մայրաքաղաք Ջուբայի օդանավակայանից թռիչքից հետո՝ ընդամենը 800 մետր հեռավորության վրա: Այն ընկել է Սպիտակ Նեղոս գետի փոքրիկ կղզում, որտեղ բնակվում է ձկնորսական ինչ-որ համայնք:
Reuters–ը հայտնել է, որ ինքնաթիռը կոշտ վթարային վայրէջք է կատարել մայրաքաղաքի օդանավակայանից թռիչքից կարճ ժամանակ անց։ Ինքնաթիռում եղել է 12 մարդ և անձնակազմի 6 անդամ, որոնցից 5-ը հայեր են:
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը հայտնեց, որ ո’չ վթարված ինքնաթիռը, ո’չ էլ շահագործող ընկերությունը գրանցված չեն Հայաստանում:
«Հայաստանում գրանցված չի եղել, ոչ էլ ինքնաթիռը շահագործում է որևէ հայկական ավիաընկերություն»,- հայտնել է մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ «Ինտերֆաքսին» իրազեկ աղբյուրը հայտնել էր, որ ռուսական բոլոր ավիաընկերությունները հայտնում են, թե ինքնաթիռն իրենց չի պատկանել, և չի բացառվում, որ այն կարող է պատկանել որևէ հայկական ավիաընկերության:



