Բնությունը մեզ միայն լավագույնն է տալիս, և այս ճշմարտությունը չես կարող հերքել։ Իհարկե, դուք կարող եք շատ գումար ծախսել ամենատարբեր դեղորայքի վրա՝ առողջ ու առույգ լինելու համար, սակայն մի՞թե ավելի ճիշտ չէ պրոֆիլակտիկայի համար դիմել ավանդական բժշկությանը։ Այն ձեզ հաստատ չի հիասթափեցնի։

Բաղադրատոմսը, որն այժմ կներկայացնենք ձեզ, առավել հայտնի է որպես «Պրոֆեսոր Էֆիմովի երիտասարդության էլիքսիրը»։

Ինքը՝ պրոֆեսորն, այն անվանել է «ոսկե», քանի որ այն պահպանում է մի շարք հիվանդություններից։
Այն օգտագործում են արյունատար անոթները, թոքերն ու երիկամները մաքրելու համար։ Բացի այդ, դրա կանոնավոր օգտագործումը հրաշալի պրոֆիլակտիկա է մրսածությունն ու վարակիչ հիվանդությունները կանխարգելելու դեմ։

эликсир молодости

Բաղադրատոմսը. մի բուռ սոճու մատղաշ շյուղեր, 2 լիտր ջուր, 2 ճաշի գդալ սոխ, 1 թեյի գդալ մատուտակի արմատներ, 2 ճաշի գդալ մասուրի պտուղներ

Պատրաստման եղանակը.

1. Էմալապատ ամանի մեջ լցրեք 2-3 սմ-անոց 30-50 գրամ սոճու մատղաշ շյուղերը, ցանկալի է ծայրի հատվածները։ Ավելացրեք ջուրը և սոխի մանրացված կեղևը և մատուտակի մանր կտրատած արմատները։ Կարող եք ավելացնել այն նաև փոշու վիճակում։ 20 րոպե եռացրեք այն ցածր կրակի վրա։

2. Ավելացրեք մասուրի տրորված պտուղներն ու թողեք, որ 30 վայրկյան եռա։ Տարան ծածկեք վերմակով կամ ստացված հեղուկը լցրեք թերմոսի մեջ ու այն պահեք 10-12 ժամ։

3. Քամեք, հասցրեք եռման ջերմաստիճանի, այնուհետև թողեք, որ սառչի։

Օգտագործեք, որքան անհրաժեշտ է, սակայն հիշեք «Չափազանց շատ լավն արդեն վատ է» արտահայտությունը։

Իսկ գիտե՞ք, որ այս բաղադրատոմսը նաև այլ օգտակար հատկություններ ունի։ Այս թուրմի շնորհիվ դուք կմոռանաք նևրոզների, շնչուղիների բորբոքային հիվանդությունների ու ստամոքսաղիքային տրակտի խնդիրների մասին։ Մաշկային հիվանդությունները, հատկապես՝ պսորիազը, նույնպես կողքով կանցնեն։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել