Հիշո՞ւմ եք «Twitter»-ի փոքրիկ «աստղը», այժմ այն վերածվել է «սրտի» կամ, ինչպես Թվիթերն է ասում, «լայքի»։
You can say a lot with a heart. Introducing a new way to show how you feel on Twitter: https://t.co/WKBEmORXNW pic.twitter.com/G4ZGe0rDTP
— Twitter (@twitter) November 3, 2015
Թվիթերը նախկինում սրտի այս պատկերն օգտագործել է ուղիղ հեռարձակման «Periscope» հավելվածում։
Այժմ ընկերությունն այս լոգոն օգտագործում է «Twitter» և «Vine» կայքերում՝ դրանով փոխարինելով «Favourite» կոճակը։
Մենք ցանկանում ենք թվիթերն ավելի հեշտացնել ու օգտագործման համար ավելի հարմար դարձնել։ Մենք գիտենք, որ երբեմն «աստղը» կարող է շփոթեցնել, հատկապես նորեկներին։ Հնարավոր է՝ շատ բան հավանես, սակայն ամեն ինչ չէ, որ քո ֆավորիտն է։
Սիրտն ավելի ունիվերսալ սիմվոլ է, որը համընդհանուր կերպով հասկանալի է տարբեր լեզուներում, մշակույթներում ու ժամանային գոտիներում։ Սիրտը հնարավորություն է տալիս ավելի շատ էմոցիաներ արտահայտել և, ինչպես ցույց է տվել դրա փորձարարական օգտագործումը, օգտատերերը սիրում են այն։
Չնայած արտաքինից սա փոքրիկ, սակայն ահռելի փոփոխություն է ծառայության համար, ինչն օգնում է մարդկանց ավելի արդյունավետորեն շփվել միմյանց հետ։



