Տնտեսության զարգացման թիրախում իր ուրույն տեղն ունի զբոսաշրջության ոլորտը: 2014 թվականին Հայաստանում արձանագրվել է զբոսաշրջության ոլորտի 11,3 տոկոսի աճ: Տարին դեռ չի ավարտվել, սակայն նախնական կանխատեսումներով աճը կլինի 10 %-ի սահմաններում:
Զբոսաշրջության խթանման խաղաքարտերը չեն սահմանափակվում ներդրումային ծրագրերով: Հարկավոր է մաքսիմալ ազատականացնել արտասահմանցիների մուտքը Հայաստան:
Այդ նպատակով գործադիր մարմնի ղեկավարն առաջարկ է արել որպես ԵՏՄ անդամ երկիր՝ Ռուսաստանի քաղաքացիներին տալ ներքին անձնագրերով Հայաստան մուտք գործելու հնարավորություն:
ՌԴ բնակչության 90 տոկոսը չունի ելքի անձնագիր, և նման իրավիճակում հնարավորություն կստեղծվի խթանել տեղի բնակչության մուտքը մեր երկիր: Նման պրակտիկա կա Եվրամիության երկրներում, Բելառուսի և Ռուսաստանի միջև: