111_dynamo.kiev_.ua_8-1Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է հայտնել Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության հերթական տուրում ադրբեջանական «Գաբալա»-ի հետ առաջիկա հանդիպման մասին:

«Խոսելով նախորդ խաղի մասին, շատերն ասում են, որ ճիշտ վարվեցի՝ չմեկնելով Բաքու: Ոմանք էլ պնդում են հակառակը: Իմ կարծիքով՝ ճիշտ որոշում էր: Չեմ ցանկանում խոսել այդ խաղի մասին: Այժմ մտածում եմ «Գաբալա»-ի դեմ առաջիկա հանդիպման մասին: Ոչինչ չունեմ ապացուցելու»,- Sport1. De-ը մեջբերում է Մխիթարյանի խոսքերը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության «Բորուսիա»-«Գաբալա» պատասխան հանդիպումը կայանալու է նոյեմբերի 5-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել