1. Անմխիթար ճանապարհներ. Երևանից գնացեք հանրապետության ցանկացած մարզի ուղղությամբ, ճանապարհների վիճակը, մեղմ ասած, անհույս ա, մետրը մեկ խրամատներ են փորված, տենց խրամատներ մեր դիրքերում երևի չկան: Դրան գումարվում ա «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությունը, որը՝ որպես շինարարություն, մի քիչ կոպիտ ա հնչում, ու էդ գյոզալ ճանապարհի վրայի 30 կմ/ժ ու 50 կմ/ժ թույլատրելի արագությունը:

2. Քաղաքում և հանրապետության ճանապարհներին շաղ տված տեսախցիկներն ու արագաչափերը. դրանց պատճառով վարորդները մոռանում են՝ ինչի համար են հավաքվել ու, ռույլը թողած, արագաչափ են ման գալիս, որովհետև դրանք էնքան շատ են ցփնած ճանապարհներին:

3. Ճանապարհների նշանների բացակայությունը. ավելի շատ դրանք արագությանը վերաբերող նշաններ են, կիլոմետրով քշում ես, մի հատ ա հանդիպում թույլատրելի արագության նշանը, ու մնացած սաղ ճանապարհը քշում ես վնուշկով, ու էդ հանգեցնում ա 2-րդ կետին:

4. Հետիոտնը միշտ ճիշտ ա. մարդիկ կան՝ կոնկրետ ավտոյի տակ ընկնելով՝ տուն են պահում, որովհետև որտեղից ուզում՝ փողոց են անցնում, գիշերվա ժամերին, սխալ ա, օրենք ա պետք մտցնել, զեբրայի վրայից բացի՝ ով ընկավ ավտոյի տակ, վարորդը մեղավոր չի, Արշակունյաց փողոցի վրա թույլատրելին 70 կմ/ժ է, ես ինչքան էլ ուզենամ, 70 արագության տակ չեմ կարող գիշերվա ժամը 24.00-ին ավտոս միանգամից մխեմ տեղը, ինչ ա՝ մեկն էդ ճանապարհի քարերի վրայից թռնում ա ուղիղ 3-րդ գծի մեջտեղը:

5. Ու սենց լիքը բաներ կան, որ թվենք, պլյոնկեքին հերթ չի հասնի, էն էլ՝ 50.000 դրամ տուգանքի մասշտաբով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել