Դեմի ապակիների մգեցվածությունը փոխելու համար մասնագետներն առաջարկում են որակյալ պլյոնկաներ ու իրենց աշխատանքը+պլյոնկան գնահատում են մինիմում 15-20 հազար դրամ: Մինչև ասելիքիս բուն իմաստին անցնելը նորից կրկնեմ, որ ես համաձայն եմ, որ փոխվեն էդ պլյոնկեքը: 
Հիմա անցնեմ ասելիքիս: 
20 հազար դրամն էսօր շատ ու շատ մեքենաների սեփականատերերի համար լուրջ փող ա (որպեսզի ավելի պատկերավոր լինի, ասեմ, որ դա 5 անգամ գազի զապրավկի փող ա, որով մինիմում 600 կիլոմենտր կքշեն): 
Հիմա խոսքս ուղղում եմ պատասխանատուներին.

Հարգելիներս, լավ եք անում, որ մտածում եք մարդկանց ապահովության համար, բայց խնդրում եմ, մարդկանց մասին մտածելուց մտածեք ամբողջությամբ ու եթե մի որոշում եք կայացնում, խնդրում եմ, նաև դրա իրականացման մասին էլ մտածեք: 
Հիմա հարց. 
Ո՞նց եք մարդկանց ստիպում, որ իրանք 20 հազար ծախսեն չեղած տեղից ու վախեցնում, որ եթե չծախսեն, ապա ակտ կգրենք, որն էլ մինիմում 10 հազար դրամ ա: Հիմա որ մեկին կանգնացնեք, ասեք՝ «հանի պլյոնկան», ինքը որ պատասխանի՝ «Ախպեր, փողը տուր, հանեմ, կամ՝ էս ավտոն, էս՝ դուք, տարեք, փոխեք  բերեք», կարող ա՞ սխալ կասեն։ 
Հաշվի առնելով վերոգրյալը՝ չի կարելի մարդկանց մասին կիսատ մտածել, կամ ամբողջությամբ մտածեք (ֆինանսավորում հատկացրեք, որ ձրի փոխեն, կամ ի սկզբանե թույլ չտայիք), կամ էլ հիմա էլ լռեք:

Հ.Գ. Հա, մեր մեջ ասած՝ ավարիաների մեծ պատճառը նաև էն ա, որ Երևանում ու մարզային ճանապարհներին շատ ու շատ տեղեր կան, որ լուսավոր չեն, ու օգտագործեք ձեր պաշտոնական դիրքը՝ Երևանի քաղաքապետին ու Կապի ու տրանսպորտի նախարարին ստիպելով լուսավորել բոլոր տարածքները: Այլապես, միշտ բնակչության հաշվին բնակչությանը լավություն անելով՝ դուք ավելի լավը չեք դառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել