Թագավոր.  -Ես լսել եմ, եղբայր իմ, որ դուք նույնպես սիրուհի ունե՞ք:
Կայսր.  -Ախպերս, սիրուհիներն ինձ  վրա թանկ չեն նստում, իսկ դուք  նրանց վրա հազարավոր թալերներ եք ծախսում, որոնք  ավելի մեծ օգուտով կարող էիք օգտագործել...
Այս տեսարանը տեղի է ունեցել Կոպենհագենում, որտեղ Պետրոս  1-ինը եկել էր այցելության իր լավ դաշնակից դանիական թագավորին...
Ինչպիսի՞ տեղ  էր գրավում հավերժական  կանացի հարցը մեծ բարեփոխի կյանքում... Պետրոս 1-ինը շատ զբաղված էր  և շատ կոպիտ, որպեսզի վաստակեր սիրեկանի կոչում կամ  համարվեր  ընտանիքին նվիրված լավ մարդ...
Նա փողով էր գնահատում կանացի քնքշանքները... Գնահատում էր շատ էժան... Երեք գրկախառնությունը մի կոպեկ արժեր )))), որոնք պետերբուրգյան գեղեցկուհիները շռայլում էին նրա զինվորներին...
Ապագա կայսրուհուն՝ Եկատերինային, նա առաջին հանդիպման համար «վճարեց»  մի դուկատ )))
Պետրոս «սիրառատի» բազմաթիվ սիրո պատմություններից ընտրեցի և ձեզ եմ ներկայացնում այս մեկը... Շատ դաժան մի պատմություն...



Պետրոս 1-ին և Մարիա Համիլթոն

Թագավորական արքունիքում նա հայտվեց 1709թ., երբ 15 տարեկան էր... Բարետես, գեղեցիկ աղջկան թագուհին միանգամից նկատեց ու դարձրեց նրան իր ֆրեյլինը:
Մարիան աչքի էր ընկնում ուրախ և աշխույժ բնավորությամբ: Նա խորամանկ էր, խորաթափանց, հեռատես: Հենց այս հատկանիշներն էլ Մարիային դրդեցին վտանգավոր արկածախնդրության... Նա որոշեց դուր գալ թագավորին... Նրա ջանքերը զուր չանցան, թագավորը նկատեց նրան՝ տեսնելով նրա մեջ այնպիսի «շնորհքներ, որոնց առանց տարփանքի  հնարավոր չէր նայել:
Եվ ահա մի օր նա հրավիրեց երիտասարդ նաժիստին իր սենյակ... Մարիան դարձավ ռուսական ինքնակալի սիրուհին: Պետրոսը նրան միանգամից գրանցեց «անկողնային ռեեստրում»-անձնական սիրուհիների ցուցակում...
Թագավորը չէր կարողանում «կշտանալ» իր նոր սիրուհուց, նրա մեջ բռնկված կիրքը հանգիստ չէր տալիս նրան ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը... Ամբողջ ժամանակը նա անցկացնում էր սիրուհու հետ՝ մոռանալով պետական գործերն ու օրինական կնոջը... Մարիան տոնում էր իր հաղթանակը, սակայն նրա երջանկությունը կարճատև էր... Նա հաշվի չէր առել, որ թագավորը չափազանց անկայուն ու անհավատարիմ  է սիրային հարաբերություններում...
Հասնելով ուզածին՝ թագավորը արագ կորցրեց հետաքրքրությունը երիտասարդ գեղեցկուհու նկատմամբ... Ինչեր միայն չէր անում Մարիան վերադարձնելու թագավորի բարեհաճությունը... Թվում էր՝ սիրեցյալը դադարել է նրան նկատել...
Հուսահատությունից Մարիան սկսեց «կարճել» գիշերները ուրիշ երկրպագուների հետ, որոնք միշտ կողքին էին ու սպասում էին հարմար առիթի...
Նրա ընտրյալը դարձավ Իվան Օռլովը՝ թագավորական «денщик»-ը...
Գեղեցիկ էր ու շատ սիրված Իվան Օռլովը: Մարիայի հանդեպ սերը փոխադարձ էր, սակայն, չգիտես ինչու, չէր շտապում ամուսնության առաջարկություն անել նրան...
Նախ՝ թագավորը տանել չէր կարողանում  «սրտի» հարցերում իր  ֆավորիտների որևէ նախաձեռնություն և ցանկանում էր դասավորել նրանց անձնական կյանքը իր հայեցողությամբ: Բացի դրանից՝ Մարիան ծագումով ավելի բարձր էր Օռլովից, և նրա ազգականները հավանաբար չէին խրախուսի այդպիսի misalliance-ը...
  
Մարիա Համիլթոնը  կյանքով վճարեց ոչ թե արտամուսնական կապի համար (նման դեպքում ողջ ռուսական բարձրաշխարհիկ հասարակությանը պիտի ուղարկեին էշաֆոտ), այլ...
Կործանեց Մարիային ճակատագրական դեպքերի ընթացքը... Ամառային այգում շատրվանի մոտ գտել էին մահացած նորածնի մարմին... Իվան Օռլովը ընկերների հետ «քեֆի» մեջ էր, ու մի քանի օր է նրան չէին գտնում... Եվ մեկը, և մյուսը շատ վատ ազդեցին Պետրոս 1-ինի տրամադրության վրա, որն առանց այն էլ հակված էր զայրույթի ավերիչ բռնկումների: Եվ ահա, երբ Օռլովը վերադարձավ պալատ՝ իր անմիջական պարտականությունների կատարմանը, նկատեց, որ ցարը խիստ զայրացած է...
Միակ մեղքը, որն այդ պահին զգաց Օռլովը, դա «պոռնիկ մարուշկայի» հետ կապն էր... և վախից առանց իմանալու, թե ինչ ողբերգական հետևանքներ կունենա Մարիայի համար, նա խոստովանեց թագավորին այդ կապի մասին...
Զարմացած «денщик»-ի անկեղծությունից՝ Պետրոս 1-ինը չշարունակեց հարցուփորձ անել նրանց կենակցության մասին, իսկ Օռլովը պատմեց նաև, թե Մարիան շատ անգամ է թունավորելով «ազատվել»  անցանկալի հղիություններից...
Թագավորը հրամայեց անմիջապես իր մոտ բերել Մարիային... Նա սկզբում հերքեց ամեն ինչ, երդվում էր, որ անմեղ է... Սակայն չդիմանալով ճնշմանը՝ խոստովանեց, որ Օռլովի հետ անառակ կյանքով է ապրել ու երեք անգամ ազատվել է անցանկալի հղիությունից...
Մանկասպանի հանդեպ Պետրոս 1-ինի ծայրահեղ զայրույթի մասին վկայում էր այն փաստը, որ նա հրամայեց Մարիային նետել զնդան, կտտանքների ենթարկել, ընդ որում  խոշտանգումներին  ներկա էր գտնվում  նա...
Հետաքննությունը տևեց չորս ամիս...
Մահապատիժը տեղի ունեցավ 1719թ. մարտի 14-ին... Բոլորը, ընդ որում նաև դատապարտյալը, համոզված էին, որ վերջին պահին թագավորը ներում կշնորհի աղջկան... Պետրոսը մոտեցավ Մարիային ու խնդրեց նրան աղոթել  երկրի վրա մնացող մեղավորների համար... Հետո նա համբուրեց Մարիային ու ինչ-որ բան շշնջաց դահճի ականջից... Ամբոխը թեթևացած շունչ քաշեց՝ մտածելով, որ թագավորը չեղյալ համարեց դատավճիռը... Սակայն ... դահիճը բարձրացրեց կացինն ու..... կտրեց դատապարտյալի գլուխը...
Պերտոս 1-ինը բարձրացրեց նրա կտրված  գլուխը....ոչ միայն համբուրեց այն, այլև հրամայեց մնացած ներկաներին հիանալ նրա գեղեցկությամբ...

Ինչո՞ւ Պետրոս 1-ինը, կես տարի պահելով զնդանում, ներում չշնորհեց Մարիային... Ասում են, որ երեխան, որին խեղդամահ էր արել Մարիան, Պետրոս 1-ինից էր... Իմանալով այս գաղտնիքը՝ նա չկարողացավ ներել իր որդուն սպանող նախկին սիրուհուն...
Մահապատժից հետո սպասուհու գեղեցիկ գլուխը թագավորի հրամանով վեց տարի պահեցին ապակե տարրայում՝ սպիրտի մեջ... Մի քանի շաբաթ այդ գլուխը գտնվում էր Եկատերինայի ննջասենյակում՝ որպես «նախազգուշացում»...

«Համիլթոնի գործը»  շարունակություն չունեցավ... Հետագայում ոչ մի ռուս արիստոկրատ «վավաշոտ կյանքի» կամ «մանկասպանության» համար չենթարկվեց մեղադրանքի, չնայած որ դրանք պալատում ավելի շատ էին կատարվում, քան ամբողջ Ռուսաստանում... Պարզապես դա մնացած թագավորներին ու թագուհիներին ավելի քիչ էր հետաքրքրում, քան Պետրոս 1-ինին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել