Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշ ձեռք բերելու պատճառը սննդակարգի բազմազանությունն է: Նշվում է, որ այս գործոնն ավելի հաճախ է ճարպակալման պատճառ դառնում, քան նստակյաց կենսակերպը: Այս մասին գրում է PloS ONE պարբերականը:
2000 թվականից ի վեր անցկացված գիտափորձին 6800 կամավոր է մասնակցել:
Հետևելով նրանց կենսակերպին և օրգանիզմի փոփոխություններին, գիտնականները պարզել են, որ տարատեսակ սնունդ օգտագործող մարդիկ ավելի շատ են հակված ճարպակալման, քան նրանք, ովքեր միանման սնունդ են ընդունում:
Գիտնակնները նշում են, որ տարբեր ուտելիքների ընդունումը բացասաբար է ազդում նյութափոխանակության գործընթացի վրա: Մասնավորապես, նման սննդակարգը փոխում է արյան մեջ զարկերակային ճնշման և գլյուկոզայի մակարդակը: Դա էլ իր հերթին հանգեցնում է արյան շրջանառության հետ կապված հիվանդությունների զարգացմանն ու ուղեկցվում որովայնի հատվածում ճարպի կուտակման գործընթացով:



