Բոտոքս դեղամիջոցը, որը կիրառվում է դեմքի մաշկը ձգելու, ծավալ հաղորդելու համար, կարող է անուղղելի վնաս հասցնել առողջությանը:
Համաձայն վերջին հետազոտությունների՝ դրա օգտագործումը վնասակար է տեսողության ու գլխուղեղի համար:
Պարզվում է՝ 2012-ին Բրիտանիայում բոտոքսից կուրացել է առնվազն 32 մարդ, հայտնում է Daily Mail-ը:
Բրիտանացի ամենահայտնի պլաստիկ վիրաբույժներից Ջուլիան դե Սիլվան ասում է, որ բոտոքսի օգտագործման ժամանակ բարդություններ են առաջանում, երբ տվյալ նյութը պատահաբար ընկնում է դիմային երակի մեջ:
«Առկա է վտանգ, որ նյութն արգելափակում է թթվածնի մուտքը գլխուղեղ»,- հայտարարում է բժիշկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



