Ամերիկացի բռնցքամարտիկ Յուսեֆ Մակը խոստովանել է, որ նկարահանվել է գեյ-պոռնոյում, ոչ թե թմրանյութերի ազդեցության տակ` ինչպես ավելի վաղ հայտարարել էր, այլ սեփական կամքով, հայտնում է Mirror-ը:
«Ես ստել եմ, ասելով որ պոռնոգրաֆիկ հոլովակում նկարահանվել եմ, ոչ թե իմ ցանկությամբ, այլ թմրանյութերի ազդեցության տակ: Ես ջանացել եմ թաքցնել ճշմարտությունը, և շատ եմ ամաչում դրա համար: Ես ներողություն եմ ուզում խնդրել իմ երեխաներից և նախկին կնոջից»,- ասել է 35-ամյա բռնցքամարտիկը:
Նա նշել է, որ այդ հոլովակում նկարահանվել է ոչ միայն նյութական շահի համար, այլ նաև այն բանի, որ ինքը բիսեքսուալ է: Նրա խոսքերով` հոմոսեքսուալիստների ապրելակերպի քննադատությունը խանգարում է շատերին ազնիվ լինել իրենք իրենց հետ:
Իր կարիերայի ընթացքում Մակն անցկացրել է 41 մենամարտ, որից 31-ում հաղթել է: Ունի 10 երեխա:



