Tert.am–ը գրում է.
Նուռն իր բուժական հատկությունների համար հազարավոր տարիներ օգտագործվել է Միջին Արևելքում և Հեռավոր Արևելքում: Այն հարուստ է հակաօքսիդանտներով, թթուներով, օմեգա-5 ճարպաթթուներով, A, C, E վիտամիններով, ինչպես նաև հանքանյութերով, ինչպիսիք են կալցիումը, ֆոսֆորը, կալիումը:
Ինչպես ներկայացնում է Healthy life tricks-ը` նուռը հատուկ սնուցիչ նյութերի պարունակության շնորհիվ բավականին արդյունավետ է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեմ պայքարում: Այն կանխում է ճարպերի կուտակման հետևանքով զարկերակների խտացումը, որը հայտնի է որպես աթերոսկլերոզ:
Նուռը նաև նվազեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ, օգնում է արագ հաղթահարել վարակները վիտամին C-ի շնորհիվ:
Այն լավ է ատամների առողջության համար, բարելավում է լյարդի գործառույթը: Նռան կանոնավոր կիրառումը կանխում է կրծքի քաղցկեղը, լիմֆոման, շագանագեղձի քաղցկեղը և շաքարախտը:



