Լարի Քինգի երկու շոուները տեղի կունենան բրիտանական Russia Today ալիքում, հայտնում է nr2.com.ua-ն: Լեգենդար լրագրողի այդ հաղորդումները` PoliticKing և Larry King Now, արդեն երկու տարի է դուրս են գալիս RT America եթերում: Մեծ Բրիտանիայում դրա հեռարձակման մասին հայտնել է անձամբ հաղորդավարը: Larry King Now շոուի եթերում հայտնվում են ֆիլմերի, հեռուստատեսության, երաժշտության և սպորտի աստղերը: Բացի այդ, Քինգը հանրությանը հուզող թեմաներով զրուցում է նաև հայտնի նյուզմեյքերների հետ:
Հեռուստատեսությունում 58 տարվա աշխատանքի ընթացքում Լարի Քինգը պետությունների ղեկավարներից, շոու բիզնեսի ներկայացուցիչներից, քաղաքական և հասարակական գործիչներից` այդ թվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից և Ռիչարդ Նիքսոնից հետո ԱՄՆ-ի բոլոր նախագահներից, վերցրել է ավելի քան 50 հազար հարցազրույց: