Պետք է ունենանք մեր սեփական երկաթգիծը, մեր սեփական ավտոճանապարհները, օդային տարածքը, ծովից ծով Հայաստան:
Նույնիսկ դաշնակցականներն այլևս այսպես չեն մտածում: Նույնիսկ նախքան Քրիստոսը Հայաստանը մեծ կարևորություն էր տալիս արտաքին քաղաքականությանը, օտար երկրների շուկաներին: Հայաստանը եղել է շուկայական խաչմերուկ, այսօր դա միայն պատմություն է մնացել: Տարածքային խնդիրները կարևոր չեն: Ինչքան էլ մեծ լիներ այսօր Հայաստանի Հանրապետությունը, միևնույնն է՝ այսպիսի քաղաքականություն վարելու դեպքում երբեք չի կարող միջազգային շուկա մտնել: Այսօրվա իշխանություններն ամեն ինչ արեցին, որ Հայաստանը գտնվի առանց հարևանների: Աշխույժ հանրության մեջ քննարկում է գնում՝ միանալ Ռուսաստանին, որի հետ սահմանային անմիջական կապ բնավ գոյություն չունի:
Էլ. ցանց, գազի մատակարարման ցանց և այսպես կարող եմ թվարկել բոլոր այն կարևոր ինֆրաստրուկտուրաները պետության համար, որոնք, ցավոք, արդեն գտնվում են օտար երկրի տիրապետության տակ: Այսպիսի հարստությունը երբեք չի կարելի տալ (կամ վաճառել, նույն բանն է) ուրիշ ազգերին: Դրանք պետք է ղեկավարվեն պետության կողմից:
Հետո էլ խոսում են հաստոց ծախելու մասին: Ի՞նչ պետք է արվեին այդ հաստոցներն այսօր, եթե գործարաններն արդեն չկան: Հիմա ո՞րն էր ավելի խելամիտ՝ հաստոցնե՞ր ծախելը, թե՞ գործարաններ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/867087483399450?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել