Elq.am-ը գրում է.
LifeNews-ը ներկայացնում է Եգիպտոսում կործանված А321 օդանավի զոհերի մարմինների դատաբժշկական փորձաքննության արդյունքները։ Ըստ այդմ ՝ մարդկանց մի խմբի մարմինները գտել են օդանավի հիմնական մասի ընկնելու վայրում, մյուսներինը ՝ օդանավի պոչի հատվածի բեկորների տակ։ Նրանք, ովքեր նստած են եղել օդանավի առաջնամասում, բութ վնասվածքներ են ստացել կրծքավանդակի, որովայնի եւ կոնքի շրջանում, ունեն ջադվածքներ: Դատաբժիշկները, ուսումնասիրելով պոչի հատվածի ուղեւորների մարմինները, հայտնաբերել են, որ մեծ մասի մոտ ախտորոշվել են այսպես կոչված պայթյունային վնասվածքներ՝ մարմնի փափուկ հյուսվածքների ավելի քան 90 տոկոսի բազմաթիվ այրվածքներով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://elq.am/106659.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



