Իմ մեքենայի ապակիները մգեցված են: Մգեցված են նաև տասնյակ հազարավոր մեքենաների ապակիները, որի համար բոլորս էլ գումար ենք ծախսել և մգեցրել, որովհետև այն ԱՐԳԵԼՎԱԾ չի եղել: Հիմա ստացվում է, որ, տեսականորեն, մի քանի տասնյակ հազար մեքենաների պետք է տուգանել 50.000 դրամով:
Այստեղից հետևություն.
1. Պետական բյուջեի ճեղքվածք չեն կարողանում լցնել ու էլի ընկել են քաղաքացիների հետևից՝ ուղիղ այնպես, ինչպես կամերաների ու արագաչափերի պարագայում:
2. Մգեցման համար անհրաժեշտ փակցնելիքի ներմուծումն այլևս ձեռնտու չէ, ուստի պետք է մի անգամ «պլյոնկազերծ» անել, որպեսզի մի տարի հետո կրկին այդ բիզնեսը շահավետ դառնա:
3. Եթե այդքան շատ մտածում էիք իմ անվտանգության մասին, ապա գլխի ընկենիք սրանից մի 10 տարի առաջ, երբ թույլ տվեցիք մգեցնել ապակիները:
Հ.Գ. Հայաստանը կամաց-կամաց հիշեցնում է իմ մանկության սիրած հեքիաթներից մեկը՝ «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում»: Այնտեղ կատուն հաչում է, շունը՝ մլավում, քաղցրավենիքի խանութում երշիկ են վաճառում, իսկ նպարեղենի խանութում՝ քաղցրավենիք: Այդ աշխարհում ամեն ինչ թարս է: Իսկական թղթադրամի համար պատժում են, իսկ կեղծը պաշտպանված է օրենքով:
Հ.Գ.2 ԶԶՎՑՐԵԼ ԵՔ ԱՐԴԵՆ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/10201180882962265
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել