pic_d6084120a3044224f66a7e9505da4451The Inquisitr-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Թեքսաս նահանգում Ռեինալդո Կարդոս Ռիվերան հանձնվել է ոստիկանությանն այն բանից հետո, երբ համատեղ գնված հավի վերջին կտորի համար ծագած ծեծկռտուքի ժամանակ սպանել է ընկերոջը՝ Դարվին Պերես Գոնսալեսին։

38-ամյա Ռիվերան ու նրա չորս ծանոթները հավաքվել են ընթրելու Հյուսթոնի շրջանում։ Մթնոլորտը սրվել է, երբ 34-ամյա Գոնսալեսը կերել է տապակած հավի վերջին կտորը, որը Ռիվերան մտադիր էր թողնել իր համար։ Ծագել է ծեծկռտուք, որի ժամանակ Ռիվերան դանակի հարված է հասցրել Գոնսալեսին։ Հայտնի չէ, թե դանակի քանի հարված է հասցվել նրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել