ангъс-дийтън_crKorrespondent.net-ի փոխանցմամբ՝ վերջին 15 տարում ԱՄՆ-ի սպիտակամորթ բնակչության շրջանում մահացությունը կտրուկ աճել է։ Այդ մասին հայտարարել է տնտեսագիտության հարցերով Նոբելյան մրցանակակիր Անգուս Դիտոնը, ով այդ մասին գրել է Proceedings of the National Academy of Sciences պարբերականում։

Մասնագետը սպիտակամորթ բնակչության բարձր մահացությունը բացատրում է ցավազրկող միջոցների, ալկոհոլի ու թմրանյութերի ընդունման աճով, ինչպես նաև ինքնասպանությունների թվի աճով։

Ընդ որում՝ առավել խոցելի խումբը 40-50 տարեկաններն են։ Ընդգծվում է, որ ներկայումս եվրոպացի ներգաղթյալների սերունդների շրջանում մահացությունը 60-90 տոկոսով ավելին է, քան՝ Կանադայում ու մնացյալ զարգացած երկրներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել