Էսքան ժամկետանց «Վիտամին» ուտեցնել կլինի՞, որ ուտեցնում են հեռուստադիտողին «Վիտամին ակումբի» հին ու շատ-շատ հին համարներով. երևի ամեն մի հումորային համար արդեն մի 60 անգամ ցույց են տվել, հետո նույն բանը հաջորդ օրը կրկնել 61-րդ անգամ: Մարդիկ արդեն անգիր են արել, դպրոցականներն արդեն հաջողությամբ յուրացրել են հերոսների ժարգոնային բառապաշարը, բայց համարները գնում են ու գնում... Ստացվում է, որ ողջ տարվա ընթացքում մի քանի հեռուստատեսային համար են թողարկում, հետո դա ու նախորդ տարիների համարները մի 10 ամիս պտտեցնում: Հետո էլ պարբերաբար հաղորդում է հեռուստաալիքը՝ «Աշնանային նոր եթերաշրջան»: Արդեն մեկ ամիս է՝ հաղորդում են (ավելի ճիշտ՝ ազդարարում են կամ անոնսում) ու ցուցադրում նորից հինը՝ հին հարցազրույցներով, հին համարներով, հին հումորներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել