Ոսկու շուկայի կորած աշխատակցուհու անհետացումն ու վերադարձը հանրային դարձնելն արդեն անիմաստ է: Այո՛, նա գտնվեց: Երկուսուկես ամիս «անհետ» կորած տիկինը հայտնվել է: Սկզբի համար էս գործը հանրայնացնելն ու ոստիկանության կողմից անընդհատ տրվող պարզաբանումները շատ ճիշտ էին, քանի որ կար վտանգ, որ էդ աղջկա «գլուխը կերել են» ու նույնիսկ ասում են՝ դա փողի մոմենտ էր եղել... Ու դա լուրջ քրեական հետևանքներ կարար ունենար: Բայց...
Էս աղջկան թեման հանրայնացնելն արդեն անիմաստ է լինում, արդեն դառնում ենք ուրիշի անձնական կյանքը ինադու բացահայտող:
Ոնց հասկացա՝ սենց ա եղել.
Կինը մարդու պատճառով տնից թռել ա, ձեն-ձուն չի հանել... Մեղք չվերցնեմ վրես ու չասեմ, որ կարող ա սիրած-միրած ա ունեցել, բայց փաստը մնում ա փաստ, որ էդ ընտանիքը լուրջ ընտանեկան խնդիրներ ունի, ու էն աստիճան, որ մայրը երկու երեխայի ա թողել:
Դե հիմա էդ աղջկան գտել են (որը դաժե աղջիկը չէր ուզել), սկեսուրն էլ ասում ա, որ ոնց գտնվել ա, նորից թող գնա:
Ասածս ի՞նչ ա՝ էս թեման արդեն քրեականից կենցաղայինի ա վերածվել, ու էս թեմայի մասին խոսելը մաքսիմում իմ գործն ա (դե ես քիթս խոթում եմ էլի սենց բաների մեջ), իսկ սա լուրջ լրատվական կամ ոստիկանական թեմա դարձնելն անիմաստ ա:



