Մյունխենի «Բավարիա»-ի ավագ Ֆիլիպ Լամը լրագրողներին կոչ է արել չլարել մթնոլորտը Խոսեպ Գվարդիոլայի՝ մյունխենյան ակումբի հետ նոր պայմանագրի հարցի շուրջ:
«Մենք չենք կարող ամեն օր հայտարարել, որ «Բավարիա»-ի ֆուտբոլիստները ցանկանում են շարունակել աշխատել Գվարդիոլայի հետ: Խոսեպը գիտի այդ մասին:
Պետք է ջանասիրաբար մարզվենք: Իսկ Գվարդիոլայի նոր պայմանագրի համար մի անհանգստացեք»,- Goal-ը մեջբերում է Լամի խոսքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել