7 հայի մահվան պատճառ դարձած վթարի փաստով քրեական գործ է հարուցվելYerkir.am-ը գրում է.

Տուլայի շրջանում 7 հայի մահվան պատճառ դարձած վթարի փաստով քրեական գործ է հարուցվել. հայտնում է Интерфакс-ը: Այդ մասին հայտնել է ՌԴ ՆԳՆ շրջանային վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Յարցևը:

Քրեական գործը հարուցվել է «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցի շահագործում, որը անզգուշությամբ հանգեցրել է 2 կամ ավելի անձանց մահվան» հոդվածով:

Հիշեցնենք, որ վիրավորվել է 47 քաղաքացի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել