Ինչպես հաղորդում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը` նոյեմբերի 3-ին՝ Երևանի ժամանակով ժամը 03.40-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել:

Ըստ նախնական տվյալների՝ հայտնում են 7 զոհի և 35 տուժածի մասին: Ավտոբուսում եղել է 63 ուղևոր։ Նրանց թվում երեխաներ չեն եղել։

Չճշտված վարկածներից մեկի համաձայն՝ վարորդը քնել է ղեկին, ինչի արդյունքում ավտոբուսը կողաշրջվել է։ Բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են։

Բացվել է թեժ գիծ  8(4872)21-16-09 հեռախոսահամարով` հնարավոր տեղեկատվության տրամադրման համար։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել