Ինչպես հաղորդում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը` նոյեմբերի 3-ին, Երևանի ժամանակով  ժամը 03.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել:

Ըստ նախնական տվյալների հայտնում են 7 զոհի և 35 տուժածի մասին: Ավտոբուսում եղել է 59 ուղևոր։ Նրանց թվում երեխաներ չեն եղել։

Չճշտված վարկածներից մեկի համաձայն վարորդը քնել է ղեկին, ինչ արդյունքում ավտոբուսը կողաշրջվել է։  Բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են։

Բացվել է թեժ գիծ  8(4872)21-16-09 հեռախոսահամարով` հնարավոր տեղեկատվության տրամադրման համար։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել