Tert.am–ը գրում է.
Ավստրալիան այլևս ասպետի և տիկնոջ տիտղոսներ չի շնորհի։ BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Մալքոմ Թերնբուլը:
Վարչապետի խոսքով` այդ տիտղոսները «տեղին չեն» ժամանակակից Ավստրալիայում: Նրա խոսքով` Բրիտանիայի Էլիզաբեթ թագուհին ընդունել է դրանք չեղարկելու մասին կառավարության առաջարկությունը:
Երկրի նախկին վարչապետ Թոնի Էբոթը 2014-ին վերահաստատել էր ասպետության տիտղոս շնորհելու կանոնակարգը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



