Ֆրանսիայում՝ Լիոնից ոչ հեռու գտնվող «Մակդոնալդս»-ի ռեստորաններից մեկում թմրավաճառների խումբ են բացահայտել, տեղեկացնում է The Local-ը:
Խումբը բաղկացած է եղել 8 մարդուց: Մարիխուանա ձեռք բերել ցանկացող գնորդը հաղորդագրություն է ուղարկել նշված հեռախոսահամարին, որից հետո գնորդին է մոտեցել առաքման ավտոմեքենան և հանձնել նրան փաթեթը:
Ռեստորանի աշխատակիցները հայտնել են, որ թմրադեղերի վաճառքը սկսվել է այն բանից հետո, երբ փոխվել է ռեստորանի տերը: Կարգապահությունը կտրուկ ընկել է, աշխատակազմը սկսել է չարաշահել ալկոհոլը և թմրանյութը, բանը հասել է նրան, որ աշխատողներից մի քանիսը դադարել են լվանալ ձեռքերը սնունդ պատրաստելիս, և ծխել են հենց աշխատանքի ժամանակ:
Թմրավաճառներին հեռացրել են աշխատավայրից մարիխուանա ծխելու և տարածքը աշխատանքային ժամից դուրս անօրինականորեն զբաղեցնելու համար:



