Վարդան Օսկանյանը կամաց-կամաց պատգամավորից վերածվում է քայլող ֆեյքի: Ժողովրդի վստահության ձայնը ստացած այս օրենսդիրը ո՛չ լրագրողների հետ է շփվում, ո՛չ Ազգային ժողովում ելույթներ ունենում, ո՛չ ժողովրդի անունից հարցեր բարձրացնում եւ, ընդհանրապես, խորհրդարանում բռնել է խուլ ու համրի դիրք: Ու հանկարծ սոց.ցանցերում առյուծ կտրած մի լավաշ հուզիչ գրառում է կատարում, թե տեսեք-տեսեք ազգիս մասին մտածող գործիչ եմ:
Ֆեյսբուքյան գրառում բաբոս էլ կանի, Դուք պարոն Օսկանյան, բարի եղեք համապատասխան ՀԱՅՐԵՆԻ ամբիոններում Ձեր մտահոգությունները հայտնեք, այլապես տպավորություն է, որ ոչ թե հայ ազգի համար եք այդքան մտահոգվում, այլ Ձեր ֆեյսբուքյան ընկերների ականջն եք ուզում շոյել, որոնք մեծամասամբ ամերիկյան ներկայացուցիչներ են:
Էլ ինչի՞ եք հեռու գնում, միանգամից ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջին գրեք Ձեր գրառումը, վստահ եմ` փոխադարձ լայքերն ապահովված կլինի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sarafyan.hrant/posts/946477635425869?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել