Yesyes.am-ը գրում է.
Սեքսոլոգների համոզմունքն է, թե մարդու սեքսուալությունն ու խառնվածքը զգալիորեն կապված են այն գործի հետ, որը նա ընտրում է ողջ կյանքի համար: Մարդը գիտակցաբար է մասնագիտություն ընտրում, իսկ ընտրության վրա ազդում են անձնական հետաքրքրությունները, բնավորության առանձնահատկությունները և հակվածությունները: Հետևաբար, կարելի է պնդել, որ ճիշտ տեղին է «Ասա ինձ քո մասնագիտությունը, և ես կասեմ` ինչպիսի մարդ ես դու»: Ավելին` ինչպիսի մարդ ես դու անկողնում:
Բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն իր հոդվածում ներկայացնում է որոշ մանսագիտություններ և նրանց սեքսի հանդեպ ընկալումներն ու վերլուծում, թե ինչպիսին են օրինակ՝ քաղաքական-հասարակական գործիչները կամ արտիստները անկողնում:
Քաղաքական և հասարակական գործիչ
Այն մարդիկ, ովքեր այստեսակ գործունեությամբ են զբաղվում, կարողանում են դուր գալ, տպավորություն թողնել և նրանց համար դժվար չէ գրավել կանանց ուշադրությունն ու համակրանքը: Սեքսի ժամանակ այս ոլորտի տղամարդիկ զգայուն են, ակտիվ, բայց հիմնականում գործում են «ոչ թե որակ, այլ քանակ» սկզբունքով: Նրանց սեքսը հիշեցնում է նախընտրական քարոզարշավ. «մինչև»-ը խոստումնալից է, իսկ «հետո»-ն` հիասթափեցնող:
Երգիչ, դերասան
Այս մասնագիտությունները, սովորաբար, ընտրում են այնպիսի տղամարդիկ, որոնք սեքսում չեն վախենում համարձակ փորձարկումներից, իսկ հանգիստ և սահմանափակ կյանքը հաստատ նրանց համար չէ: Նրանց հիմնական սկզբունքն է` «Տղամարդը սիրում է աչքերով» արտահայտությունը: Ընդ որում, խոսքը ոչ միայն զուգընկերուհու արտաքին տեսքի մասին է: Դերասան տղամարդը սիրում է, երբ սեքսը գեղեցիկ ընթացք է ունենում և ճաշակով կազմակերպված լինում: Նմանատիպ տղամարդու ննջարանի բաղկացուցիչ մասն է հայելին: Այն օգնում է սեքսի ժամանակ ստանալ ոչ միայն ֆիզիկական, այլև էսթետիկ հաճույք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ