Ամենաշատը չէի ուզի խոսել խաչքարագործության վերաբերյալ իրականացվող ծրագրերի մասին ՝ թե երկրում թե երկրից դուրս քանի որ եթե բաղդատենք արվածը իրականացնող խմբերի միջև ՝ ապա գերակա մասը վերագրվելու է ժողովրդին, ժող վարպետներին և քարի / գերեզմանոցային / ցեխ կոչված հիմնակներին:
Եկեք մեզ չխաբենք, որ ոչ նյութական մշակութային ժառանգության ձեռքբերումներ ունենք էս դաշտում և չվերագրենք մեզ ու առավել ևս ինստիտուցիոնալ զարգացումներ չհետապնդենք մի տեղ, որտեղ անելիք չենք ունեցել և բնականաբար կարող էինք ունենալ ;
Ես չեմ ասում որ ինքս մի քանի ծրագիր եմ գրել այս մասին և մոտ տասնյակի հասնող ակնարկներ:
Բաներ կան որոնք որպես արվեստագետ իմն են և չասենք թե ունենալով հզոր արմատ ու խորը ցավ ապրելով ասենք Սպիտակի երկրաշարժը ինչ ազդեցություն ունեցավ խաչքարագործության վրա / ակնարկները կան/:
Կարելի է մոտ տաս խնդիր թվարկել որոնք պտի ուսումնասիրել միայն արդի խաչքարագործության ոլորտում և սիրուն ալբոմներից դուրս նայել թե ինչ է արվել ժողովրդի կողմից ՝ մինչդեռ ոմանք մոտ լինելով որոշում կայացնողներին հետևողականորեն չեղարկում են այն ՝ ինչ իրենց ներկայացնողը իր հեղինակային իրավունքով է ներկայացրել , անում ոչ պրոֆեսիոնալ կերպով և իհարկե անգամ կազմակերպչական հատվածում կաղում երկու ոտքից:
Եվ էս ամենից տուժում է ոչ թե անհատը / մեկ է աշխատող մարդը կաշխատի կստեղծի / այլ ոլորտը ու տվյալ անհատի ժամանակը որ ոչ մեկինը չէ ....
Ավարտեմ բազմակետով , իսկ թեմաները ահռելի քանակ են կազմում և, որքան հասկանում եմ, ժավելի սպիրտի գործ անելիս ժամանակ շատ եմ ունենալու։