Զորահրամանատար, ռազմական գործիչ և ռազմարվեստի տեսաբան (պրոֆեսոր՝ 1933 թ-ից) Հայկ Բժշկյանը Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի (1918–20 թթ.) տարիներին ստացել է Գայ մականունը, որը «հայ» բառի ռուսերեն տառադարձումն է: Նրա հրամանատարությամբ գործող դիվիզիան այդ տարիներին տարած հաղթանակների և «երկաթե» կարգապահության համար կոչվել է «Երկաթե դիվիզիա»:Գայը (Հայկ Բժշկյանց, ռուսերեն` Гaя Дмитpиeвич Гaй; 1887 - 1937) սովետական բանակի հայազգի հրամանատար էր, Քաղաքացիական պատերազմի հերոս, սովետա-լեհական պատերազմի մասնակից, Հայաստանի ժողկոմ (1922-ին), կորպուսի հրամանատար (գեներալ-գնդապետ): Ծնվել է փետրվար 6, 1887թ., Իրանի Թավրիզ քաղաքում, ուսուցչի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել է տեղի հայկական` Արամյան դպրոցում, այնուհետև Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որն ավարտել չի կարողանում ուսանողական շարժումներին մասնակցելու համար հեռացվելու պատճառով: Հետագայում ստանում է զինվորական բարձրագույն կրթություն: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հայկական 6-րդ կամավորական գնդի հրամանատարը և մասնակցել կովկասյան ռազմաճակատում թուրքերի դեմ մարտական գործողություններին: Մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը և դրանից հետո ծավալված քաղաքացիական կռիվներին: Որպես տաղանդավոր զինվորական, ռազմական արվեստի տեսաբան, ռազմագետ խորհրդային շրջանում աշխատել է Մոսկվայի ռազմական և ռազմաօդային ակադեմիաներում: 1935թ․ հունիս 3-ին ձերբակալվել է «հակասովետական ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու» մեղադրանքով(պրոլետարական ծագման կարմիր հրամանատարի ձերբակալման առաջին դեպքը Սովետական միությունում). 1937թ. դեկտեմբեր 11-ին ՍՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական տրիբունալի որոշմամբ մեղավոր է ճանաչվել և նույն օրը գնդակահարվել: Հետմահու արդարացվել է՝ 1956թ. հունվարի 21-ին:
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2012/12/blog-post_11.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



