Լափթոփները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը։ Ոմանց համար պարզապես անհնար է պատկերացնել կյանքը, որտեղ գոնե 3-4 տարին մեկ նոր նոութբուք չեն գնում։ Սակայն կա նոութբուքերի յուրահատուկ խումբ, որ չի գովազդվում։ Դրանք էքսկլյուզիվ ու սահմանափակ քանակությամբ արտադրված նմուշներ են, որոնցում օգտագործվում են գերժամանակակից տեխնոլոգիաներ ու թանկարժեք նյութեր։ Ձեզ ենք ներկայացնում 4 այդպիսի էլիտար նոութբուքներ, որոնք ամենաթանկարժեքն են իրենց սեգմենտներում։

5․ Lenovo ThinkPad W700ds

Lenovo ThinkPad W700ds

Սրանք արագագործ համակարգիչներ են, որոնք երկու էկրաններ ունեն՝ 10 և 17 դյույմանոց, ինչպես նաև նկարչության վահանակ։ Այս մոդելի արժեքը կազմում է 4000 դոլար, բայց համաձայնվեք, որ նման հրաշալի սարքի համար դա չափազանց թանկ չէ։

4․ Xtreme Rock sl8

Xtreme Rock sl8

Սա ամենահզոր խաղային նոութբուք է՝ 4 միջուկանի պրոցեսորով և 2 վիդեոպրոցեսորներով։ Դրանով առավել հարմար է աշխատել գրաֆիկայի հետ ու խաղեր խաղալ։ Այս սարքի արժեքը կազմում է 6000 դոլար։

3․ Ego Bentley

Ego для Bentley

Արագագործություն ու էլեգանտ դիզայն էլիտար ապրանքներ թողարկող այս երկու բրենդների կողմից։ Այն իր սեփականատերերի վրա կարժենա 20.000 դոլար։

2․ TULIP E-GO DIAMOND

4

Կանացի պայուսակ հիշեցնող այս լափթոփները զարդարված են ադամանդներով ու սպիտակ ոսկով և արժեն 355.000 դոլար։

1․ Luvaglio

Luvaglio

Սա ավելի շուտ ցոփ ու շվայտ կյանքն ընդգծելու համար նախատեսված ատրիբուտ է, քան աշխատելու համար ստեղծված էլեկտրոնային սարք։ Այն պատրաստված է ամենաթանկարժեք մետաղներից ու կաշվից, զարդարված է թանկարժեք քարերով և բազմաթիվ այլ շռայլություններով։ Զարմանալի չէ, որ այն աշխարհի ամենաթանկ նոութբուքն է և արժի 1 միլիոն դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել