Tert.am-ը գրում է.
Սեպտեմբեր ամսվա դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 87 հազ. 569 մարդ, որոնցից գործազուրկներ են 74 հազ. 908-ը: Նշենք, որ 2014թ-ի սեպտեմբերի համեմատ երկու ցուցանիշներն էլ աճել են՝ համապատասխանաբար 23.6 %-ով և 14.5%-ով: Այս ցուցանիշն հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը:
Աշխատանք փնտրողների մեջ 59 260-ը կանայք են, որոնցից գործազուրկներ են՝ 52 հազ. 596-ը:
Համաձայն ԱՎԾ-ի տվյալների՝ 1 թափուր աշխատատեղի հաշվով աշխատանքն փնտրողների թվաքանակը կազմում է 40 մարդ:
Հունվար-սեպտեմբեր ամիսներին աշխատանքի է տեղավորվել ընդհանուր առմամբ 7 հազ. 175 մարդ: Յուրաքանչյուր ամիս աշխատանքի է տեղավորվել միջինում 800 մարդ:
Աշխատանք փնտրողների մեջ երիտասարդների թիվը կազմում է 21 383, որոնցից 18 հազ. 558-ը գործազուրկներ են:



