Wnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել ազդեցիկ տղամարդկանց կանանց։ Այս անգամ ներկայացնում ենք «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կնոջը՝Արմիկ Յիրիկյանին։
Ռալֆ Յիրիկյանը կնոջ՝ Արմիկի հետ ծանոթացել է համալսարանում սովորելու տարիներին. «Նրա հետ ծանոթացա իմ ուսանելու վերջին տարվա ընթացքում: Նա դեռ մի քանի տարի ուներ, որ ավարտեր: Մենք ամուսնացանք 1996թ. հոկտեմբերին»,- պատմում է Յիրիկյանը:
Ռալֆ Յիրիկյանի կինը նրան պարգեւել է երկու զավակ. դուստր Սարիին եւ որդուն Նարեկին։

«Երբ առաջին անգամ եկա Հայաստան` 2001թ. օգոստոսին, մենակ էի: Հետո նույն թվականի նոյեմբերին ընտանիքով եկանք: Սկզբից աշխատում էի Ղարաբաղում: Աղջիկս 18 ամսական էր եւ շատ հաճախ էր հիվանդանում: Կամաց-կամաց մեր տունը դեղատուն էր դառնում: Երբ 2004թ. նոյեմբերին լիցենզիան ստացանք Հայաստանում, ինձ համար շատ ծանր էին այդ ամիսները, որովետեւ շաբաթական երկու-երեք անգամ գնում էի Ստեփանակերտ ու ետ գալիս: Կարծես կյանքս ճանապարհի վրա էր անցնում: Արդեն 2005թ. ապրիլին տեղափոխվեցինք Երեւան»,- պատմում է Յիրիկյանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ




