Wnews.am-ը գրում է.
Ուղիղ եթերում արված ամուսնության առաջարկի տեսանյութը միանգամից տարածվեց համացանցում, որից հետո Հանրային հեռուստաընկերության հաղորդավարներ ՝Լիլիթ-Վահե զույգը դարձավ ամենաքաննարկվողը, նրանք հաճախ են հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում: Քիչ չեն քննադատությունները, որոնց երբեմն բուռն է արձագանքում Լիլիթը: Եվ, թերևս հենց համարձակությունը, ինքնավստահությունն ու էմոցիոնալությունը է նրան առանձնացնում մյուսներից: Լիլիթն ընդունում է իրեն այնպես, ինչպես կա և դուրս է հայկական շոու-բիզնեսի գլամուրային-կեղծ վիճակներից:
Այս անգամ Wnews.am-ի զրուցակիցը Լիլիթ Մուրադյանն է:

Ես. Հիշում եմ մանկությունս՝ կամ երգում էի , կամ ստիպում էի, որ բոլոր բարեկամներս ու հարևանները հավաքվեն և հետևեն իմ թատերական խաղին. ինձ հանդիսատես էր հարկավոր , ով գնահատական կտար ինձ , իսկ ավելի ճիշտ՝ գովեստի խոսքեր կասեր , այդ տարիքում քննադատություններ չէին ընդունվում իմ կողմից: Մի բան հստակ էր ՝ ես պետք է հայտնվեի հետագայում այն սև արկղի մեջ: Միշտ իմացել եմ, թե ինչ եմ ուզում և միշտ իմացել եմ ՝որ ուղղությամբ է պետք մտածել: Իմ մասին խոսել չեմ սիրում, ինքս ինձ նկարագրել՝ նույնպես: Ես մոլորակի վրա ապրող միլիոնավոր մարդկանցից մեկն եմ, ով ուզում է լինել երջանիկ և հաջողակ, իսկ որքան մեծանում ես, հասկանում, գիտակցում ես, որ երջանկությունը միայն քո գլխում է , ուզում ես լինել երջանիկ, եղիր:
Հեռուստատեսություն. Իմ կյանքի ամենակարևոր փուլն էր . նոր աշխարհ, նոր մարդիկ, նոր դժվարություններ, հաջողություններ, հիասթափություններ, հետաքրքիր հանդիպումներ և վերջապես՝ մեծ սեր: Եթերն ինձ տվեց հնարավորություն ինքնահաստատվելու և կայանալու իբրև մարդ և իբրև անհատականություն: Հիմա ես լիարժեք մարդ եմ և երբեք չեմ լինի կախվածության մեջ ո՛չ մարդկանցից, ո՛չ էլ իրավիճակներից: Հեռուստատեսությունում չկա հաջողության չափանիշ. միշտ էլ գալիս է քեզանից երիտասարդը, ճարպիկը, գեղեցիկը, մնում է չմաղվել և մնալ հարթության վրա, իսկ դրա համար պետք է առաջ գնալ, սովորել և կատարելագործվել, ոչ մի րոպե կանգ չառնել: Ցանկացած հիանալի գաղափար, որ գալիս է քո գլուխը և որոշում ես այն իրականացնել, պետք է հիշել, որ դու ամենևին էլ հանճարեղ չես և դա ինչ որ մեկի գլխում ծագել էր արդեն տարիներ առաջ, մնում է սթափ գնահատել հնարավորությունները և անցնել գործի:
Հայտնիություն. Հայտնի լինելու գաղափարը գրավում է միանգամից շատերին. դու կարող ես հայտնի դառնալ մի քանի օրում և հենց նույն այդ եթերն էլ կարող է սպանել քեզ և թողնել կոտրած տաշտակի մոտ, եթե իրականության աչքերին չսովորես նայել: հաղորդավարն աստղ չէ և իրավունք չունի իրեն իբրև այդպիսին ներկայացնել, դու այն միջոցն ես, որը կապում է իրար եթերն ու հեռուստադիտողին, դու չեզոք անձ ես, ում գործն է նյութը, լուրը մատչելի եւ գրագետ հասցնելը հեռուստադիտողին: Հայտնի են դառնում այն մարդիկ, ովքեր բոլորից քիչ են աշխատում, սակայն շատ են երևում, մեր երկրում դա շատ վտանգավոր է , քանի որ մեզանից և ոչ ոք աստղ չէ և մենք բոլորս չափազանց հասանելի ենք հանրության համար, այնպես որ չպետք է դառնալ վառած դեմք: Ես սիրում եմ իմ գործը , ես սիրում եմ եթերը, ես սիրում եմ այն փաստը, որ կարող եմ օգտակար լինել հազարավոր մարդկանց, ովքեր նայում են ինձ այդ պահին: Ես ապրում եմ նոր գաղափարներով և ոչ մի դեպքում չեմ թողնի իմ Հանրայինը՝ իմ տունը: Սարսափելի եմ նյարդայնանում, երբ իմ մասին հոդվածներ կամ նյութեր տեղադրելուց շեշտում են աստղ բառը, դա ծիծաղելի է և շատ նորմալ է, որ շատ հաճախ նաև զայրույթ է առաջացնում մարդկանց մոտ, աստղերը երկնքում են, իսկ հայտնիները՝ սահմանին կանգնած:
Ֆեյսբուքյան ակտիվություն. Գիտնականների հետազոտությունները ապացուցել են , որ մարդկանց ամեն պահի տեղադրած շքեղ կյանքը ներկայացնող լուսանկարները 70 % ի մոտ առաջացնում է միայն նախանձ և չարություն, ֆեյսբուքը դա ազատ հարթակ է , որտեղ բոլորը բաց են թողնում իրենց նեգատիվ լիցքերը կամ փորձում են իրենց ֆեյսբուքյան ընկերներին ապացուցել, որ իրենք ունեն շքեղ և հիանալի կյանք: Մենք նույնպես հաճախ դառնում ենք այդ ճահճի մեջ չխորտակվելու փորձեր անողներից մեկը: Ով լայքեց, ով չլայքեց: Հաճախ, Բա Եթե մենք ունենք հեռախոս, ապա գոնե քսան րոպեն մեկ մուտք ենք անում մեր էջ ՝տեսնելու , թե քանի notification ունենք, մեկ-մեկ էլ տեղեկանում ենք նորություններին և քայլում ենք ժամանակին համընթաց՝ տեղյալ լինելով «ամենակարևոր իրադարձությունից», օրինակ՝ ինչ ներքնազգեստ է այսօր կրել Քիմը, չէ որ առանց դրա մեր օրը օր չէ:
Ոճ.Մեկ-մեկ բռնում եմ ինձ այն մտքի վրա, թե օրվա մեջ որքան շատ եմ մտածում միայն այն մասին, թե ինչը ինչի հետ կարելի է կրել, ինչ կարելի է գնել և որ պետք է անպայման այսօր մի հատ մտնել այն խանութը, պարզապես տեսնելու, թե ինչ նորություն ունեն: Հետաքրքիրն այն է, որ երբ ես մի նոր բան եմ ուզում գնել, սկսում եմ արդարացնել ինքս ինձ և իմ կատարած գնումները՝ ապացուցելով և համոզելով ինձ, թե որքան կարևոր էր այն: Ես սիրում եմ նորաձևությունը, գեղեցիկը և ոճայինը : Չեմ սիրում ուրիշներին խորհուրդներ տալ , թե ով ինչպես պետք է հագնվի, ես սիրում եմ ամեն ինչ փորձել ինքս ինձ վրա: Ես ինձ զգում եմ ինքնավստահ և ուրախ, երբ գիտեմ, որ լավ տեսք ունեմ: Դա նորմալ է և բնորոշ է ցանկացած կնոջ և աղջկա:
Քննադատություններ. Մենք սիրում ենք քննադատել բոլորին, մենք բոլորից խելացի ենք և կյանք տեսած, մոտավորապես այս համոզմունքն ունեն այն մարդիկ, ովքեր չեն ալարում և մի հիմար նկարի տակ պատրաստ են մի տաս նախադասությունից կազմված մեկնաբանություն թողնել: Համացանցի հարթակում ես քննադատություններին ուշադրություն չեմ դարձնում, բայց կան այլ քննադատություններ և դրանք հնչում են այն մարդանց շուրթերից , որոնց պետք է ականջ դնել, նույնիսկ եթե չես ընդունում, լսիր, հետո միգուցե մի բան վերցնես այդ խոսքերից: Քննադատություն երևույթին ես այնքան էլ դրական չեմ վերաբերում, կարծիք, խորհուրդ՝այո, բայց քննադատելու համար պետք է չափազանց կայացած մարդ լինել, իսկ այդպիսի մարդիկ սովորաբար զբաղված են լինում իրենց գործով: Քննադատություններ սիրող մարդիկ սովորաբար լինում են պարապ և չկայացած: Ավելի լավ է մեզանից յուրաքանչյուրն իր գործն անի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



