Life.panorama.am-ը գրում է.
Տաթեւիկ Ադումյանը հեռուստաէկրաններ կվերադառնա փետրվարին, իսկ առայժմ նա դեռ վայելում է իր հանգիստը. այս պահին նա Պրահայում է՝ մայրիկի եւ եղբոր մոտ:
«Ընդամենը մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 30-ին, Տաթեւիկը անակնկալ կերպով մեկնեց Պրահա, որտեղ գտնվում են նրա մայրն ու եղբայրը: Սա իսկապես անակնկալ էր, քանի որ Տաթեւիկի մայրն ու եղբայրը չգիտեին, որ նա պետք է մեկնի իրենց մոտ: Դե իսկ որոշ ժամանակ հարզատների հետ անցկացնելուց հետո Տաթեւիկը կվերադառնա Երեւան եւ արդեն կսկսի մտածել աշխատանքի մասին»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Տաթեւիկ Ադումյանի մենեջեր Աղավնի Մանուկյանը:
Հետաքրքրվելով, թե Տաթեւիկը ե՞րբ է նախատեսում վերադառնալ էկրաններ, մենեջերը պատասխանեց. «Տաթեւիկը բավականին երկար տարիներ անընդհատ աշխատել է՝ ներկայանալով տարբեր պրոյեկտներում, եւ իսկապես ուներ հանգստի կարիք: Այս ընթացքում նա բազմիցս առաջարկներ ստացել է տարբեր նախագծերի կողմից, բայց մերժել է, քանի որ կարեւորում էր հանգիստն ու այսպես ասած վերալիցքավորվելը ապագա նոր աշխատանքների համար: Տաթեւիկի հեռուստաէկրանային դադարը կավարտվի փետրվարին, այսինքն հաջորդ տարվա սկզբին արդեն Տաթեւիկ Ադումյանի երկրպագուները կրկին նրան կտեսնես էկրաններին, քանի որ այդ շրջանում նա կսկի վերանայել առաջարկները»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



