Հղիության ժամանակ է դրվում երեխայի և կաթնատամների, և հիմնական ատամների հիմքը. մասնագետPanorama.am-ը գրում է.

Արդեն հղի ժամանակ կինը կարող է ազդել իր ապագա երեխայի ատամների առողջության վրա: Այս մասին այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվող «Հայաստանի երեխաների բերանի խոռոչի և ատամնաշարի առողջությանը նվիրված» սիմպոզիումի ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՀ հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանը:

Նա նշեց, որ հենց հղիության ժամանակ է դրվում երեխայի և կաթնատամների, և հիմնական ատամների հիմքը. «Անհրաժեշտ է չմոռանալ ատամների խնամքի մասին հղի ժամանակ և մինչև երեխայի մեկ տարեկան հասակը: Սրանք նոր գաղափարներ են Հայասատանի համար, քանի որ մեզ մոտ հիմնականում երկու տարեկանից հետո նոր սկսում են զբաղվել երեխաների ատամների առողջությամբ»:

ՀԱՀ հանրային առողջապահության ֆակուլտետի դեկանը նկատեց, որ Հայաստանում կա թյուր կարծիք, որ հղի կինը չպետք է գնա ատամնաբույժի մոտ, և հենց այս սիմպոզիումով փորձում են բերել նոր գաղափարներ ատամնաբուժության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել