Այս պարզ հնարքների միջոցով դուք կարող են բարելավել ձեր կյանքի շատ բնագավառներ` սկսած ցավի թեթևացումից մինչև հակառակ սեռի համար գրավիչ դառնալը, հայտնում է mirfactov.com-ը:

1. Հազացեք ներարկման ժամանակ

Ոչ մեկին հաճելի չէ ներարկում ստանալը: Հազացեք ներարկման ժամանակ և ավելի քիչ ցավ կզգաք:

2. Լավ տեսք ունենալու համար օգտվեք հաճելի բույրերից

Հաճելի բույրերով օծանելիքի օգտագործումը դարձնում է ավելի ինքնավստահ, ինչն էլ նպաստում է ավել գրավիչ դառնալուն:

3. Եթե միջոցները սահմանափակ են, ձեռք մի տվեք ձեր իրերին

Եթե խանութում մեզ ինչ-որ բան դուր է գալիս, մենք դրան ուզում ենք ձեռք տալ: Խնդիրն այն է, որ հենց իրը հայտնվում է մեր ձեռքում, մենք ավելին ենք պատրաստ վճարելու դրա համար: Այնպես որ եթե միջոցները սահմանափակ են, ձեռք մի տվեք վաճառվող իրերին:

4. Բարելավեք գիշերային տեսողությունը աչքերի կապերի օգնությամբ

Ծովահենները իրենց մի աչքը միշտ ծածկած են պահել, որովհետև հաճախ են օրվա ընթացքում մտել մութ բանտերը: Որպեսզի երկար ժամանակ չծախսեն մթությանը վարժվելու համար, նրանք բացել են ծածկված աչքը և անմիջապես սկսել լավ տեսնել:

5. Զսպեք ցասումը`օգտագործելով թույլ ձեռքը

5

Գիտնականները պարզել են, որ երկու շաբաթ թույլ ձեռքի օգտագործումը (ուտելիքի ընդունում, գրել և այլն) օգնում է բարելավելու ինքնատիրապետումը:

6. Ուզում եք հաղթե˚լ: Հագեք կարմիր

Կարմիր գույնը ավելացնում է հաղթելու հնարավորությունները: Այն սպորտսմենները, ովքեր հագել են կարմիր, հաճախ հաղթել են: Այդ պատճառով որոշ մասնագետներ առաջարկում են արգելել կարմիր համազգեստը, քանի որ այն առավելություն է տալիս մի կողմին:

7. Ցերեկային քունը բարելավեք սուրճի օգնությամբ

Խմեք մի բաժակ սուրճ և անմիջապես պառկեք քնելու, սակայն ոչ ավել, քան 15 րոպե: Այս մեթոդը շատ լավ վերացնում է քնկոտությունը:

8. Ցավը մեղմացրեք հայհոյանքներով

Պարզվել է, որ հայհոյանքներ օգտագործելը բարձրացնում է ցավին դիմանալու աստիճանը ավելի լավ, քան չեզոք բառերի օգտագործումը:

9. Անհանգի˚ստ եք: Փչեք բութ մատին:

Բութ մատը կապված է սրտի զարկերի հետ: Երբ դուք անհանգստություն և սթրես եք զգում, սրտի զարկերը հաճախակիանում են: Եթե փչեք բութ մատին, այն կնպաստի սրտի բախումների դանդաղեցմանը, ինչպես նաև ձեզ կստիպի խորը շնչել, ինչը նյարդային համակարգին ազդանշան է տալիս, որ վտանգն արդեն անցել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել