Թուրքիան չի փոխի իր քաղաքականությունը Հայաստանի և հայկական համայնքի նկատմամբ. ԹուրքագետPanorama.am-ը գրում է.

Թուրքիայում նախօրեին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու դրանց արդյունքները որևէ ազդեցություն չեն ունենա Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հիմա Թուրքիան կվերանայի իր քաղաքականությունը Հայաստանի հետ:

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է քվեների 49.36 տոկոսը: 

Ըստ նրա, Թուրքիայում շատ խնդիրներ կան՝ սիրիական, քրդական շարժում, ժամանակ չեն հատկացնի Հայաստանի հետ հարաբերություններին: 

«Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայում համարվում են ազգային խնդիր, որի պարագայում պետական քաղաքականություն է կիրառվում, ոչ թե կառավարության որոշած քաղաքականությունը»,- ասաց Հ. Չաքրյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել