Հնդկացորենը համարվում է դիետիկ սննդամթերք: Այն հիանալի միջոց է նիհարելու համար: Հնդկացորենն օրգանիզմից հանում է շլակները (խարամ), իսկ սակավարյունությամբ տառապողներն ինչքան հնարավոր է շատ պետք է օգտագործեն այդ մթերքը:

Հնդկացորենով սննդակարգը

Նիհարելու համար մաքուր հնդկացորենը լցնել ափսեի մեջ, վրան ավելացնել եռման ջուր, ապա հեղուկը թափել և կրկին լցնել եռման ջուր: Ջրին կարելի է ավելացնել մի քիչ կիտրոն, այն լավ է լուծում ճարպերը: Ջրի փոխարեն կարելի է օգտագործել կեֆիր: Ափսեն ծածկում են և թողնում մինչև առավոտ: Երբ հնդկացորենը լավ փքվում է, ուրեմն ուտելու համար պատրաստ է:

Հարկավոր է օրական ուտել մոտ 6 անգամ քիչ քանակությամբ: Անպայման շատ խմեք քաղցր ջուր կամ հյութ: Կարելի է երբեմն խմել ոչ քաղցր սուրճ և թեյ: Գլխացավից խուսափելու համար կարելի է հնդկացորենին շատ քիչ աղ ավելացնել, իսկ լավ յուրացման համար՝ նաև մեղր:

Հնդկացորենով դիետան կարելի է կիրառել 1 շաբաթ, ապա հանգստանալ 1 ամիս:

Փոքրիկ խորամանկությունները
Հնդկացորենով շիլային կարելի է ավելացնել անյուղ յոգուրտ կամ հասած մրգեր, առաջին հերթին՝ կանաչ խնձոր, լվացած չրեր: Դրանց քանակը օրական չպետք է գերազանցի 100 գրամը:

Առավոտյան կաթնաշոռն ու աղցանը և կեսօրին հնդկացորենն ամրացնում են օրգանիզմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել