2841_628314_811057Չինաստանում մշակված առաջին ուղևորատար C919 ինքնաթիռը երկուշաբթի օրը Շանհայում դուրս է եկել հոսքագծից՝ հայտնում է RIA Novosti-ն:

C919-ը Չինաստանում հայրենական արտադրության առաջին ուղևորատար ինքնաթիռն է՝ 158 էկոնոմ-դասի տեղերով և թռիչքի 4075 կմ հեռավորությամբ: COMAC (Commercial Aircraft Corporation of China) նախագիծը իրականացվում է արևմտյան մատակարարների լայն ներգրավմամբ:

Ինքնաթիռի առաջին փորձնական թռիչքը նախատեսված է հաջորդ տարի, իսկ կոմերցիոն օգտագործումը կսկսվի փորձնական մի շարք թռիչքներից հետո, ինչը կշարունակվի 3 տարի: COMAC-ը արդեն 21 պատվիրատուներից ստացել է 517 պատվեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել