Թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող թուրքական Մարդին նահանգի Նուսայբինե քաղաքի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին հայտնում է Haber Turk-ը։
Նախնական տվյալներով՝ մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով տուժել են անցորդները։
Պայթյունին մոտ գտնված առևտրային համալիրում տեղի է ունեցել բռնկում, որի հետևանքով տուժել է 20 մարդ։ Ներկա պահին նրանք հոսպիտալացվել են։ Տեղի ունեցածի հանգամանքները հստակեցվում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել